ԽԱՉՈՒՄՅԱՆ

Выберите язык

Կերամիկական բրեկետներԿերամիկական բրեկետներն իդեալական տարբերակ են նրանց համար, ովքեր չեն ցանկանում ավելորդ ուշադրություն գրավել իրենց բուժման վրա: Կերամիկական բրեկետների գույնը մոտ է ատամի էմալի բնական գույնին, ինչը գրեթե աննկատ է դարձնում դրանք շրջապատի համար։ Այնուամենայնիվ կերամիկական բրեկետներն ունեն իրենց առավելություններն ու թերությունները։

 

Կերամիկական բրեկետների առավելություններ

Չեն գունափոխվում

Խորհուրդ է տրվում այն մարդկանց, ովքեր հակված են ալերգիայի և զգայուն են տարբեր մետաղների նկատմամբ

Էսթետիկ են

 

Կերամիկական բրեկետների թերություններ

Կերամիկական բրեկետները փխրուն են, ուստի պահանջում են զգույշ վերաբերմունք հիվանդի կողմից

Բուժման ժամանակահատվածը կերամիկական բրեկետներով ավելի երկար է, քան մետաղականներով (տարբերությունը՝ 3-4 ամիս)

Դրանք չեն կիրառվում կծվածքի լուրջ խախտման դեպքում

Բարձր արժեք

Պոկված կերամիկական բրեկետներն ենթակա չեն ատամի վրա կրկնակի սոսնձման, նման դեպքերում ստիպված կլինեք նոր բրեկետ ձեռք բերել

Նախքան բրեկետ-համակարգի վերջնական ընտրություն կատարելն, անպայման խորհրդակցեք բժիշկ-օրթոդոնտի հետ:

ԿՈՆՏՐԱՍՏ

Facebook - CONTRAST.DENTAL Instagram - CONTRAST.DENTAL Vkontakte - CONTRAST.DENTAL  Telegram - CONTRAST.DENTAL