Ատամի կիստան խոռոչավոր գոյացություն է, ավելի հաճախ հանդիպում է արմատածայրի շրջանում: Սովորաբար ունի հեղուկ պարունակություն: Կիստան օրգանիզմի ինքնատիպ պատասխանն է ինֆեկցիային: Կիստայի բացասական կողմերից է նրա անընդհատ աճը, իսկ դա նշանակում է, որ կիստան շրջապատող առողջ ոսկրն անընդհատ ախտահարվում է: Մեծ վտանգ է իրենից ներկայացնում այն ատամների համար, որոնց շուրջ առաջացել է, ինչպես նաև ծնոտի համար:

 

Առաջացման պատճառներ

Ատամի կիստայի առաջացման պատճառներըԿիստայի առաջացման հիմնական պատճառներն են ինֆեկցիաները և տրավմաները: Ինֆեկցիան թափանցում է հիմնականում արմատախողովակով: Երբեմն առաջանում է, որպես հայմորիտի հետևանք, որտեղից ինֆեկցիան օջախ է թափանցում արյան միջոցով: Շատ երկար ժամանակ կիստան կարող է կլինիկական նշաններ չունենալ: Կլինիկական նշաններն իհայտ են գալիս, երբ կիստան հասնում է մեծ չափսերի՝ 3-4 սմ կամ, երբ օրգանիզմի դիմադրողականությունն ընկնում է. օրինակ ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ: Իսկ այն հատվածն որտեղ տեղակայված է կիստան, այտուցվում է և նկատվում է դեֆորմացիա:

Ատամի կիստայի սրացումը բերում է թարախային պրոցեսների, որոնք շատ հաճախ ավարտվում են ատամի հեռացումով: Որպեսզի խուսափել բարդություններից և հեռացումից պետք է ճիշտ ժամանակին դիմել ստոմատոլոգին: 

 

Ատամի կիստայի բուժում

Ատամի կիստայի բուժումԻնչքան շուտ է հայտնաբերվում կիստան, այնքան շատ է հավանականությունն ատամը պահպանելու: Ատամի կիստայի բուժումը հնարավոր է իրականացնել երկու մեթոդով կախված կիստայի տեսակից և չափսից՝ կոնսերվատիվ և վիրահատական: Կոնսերվատիվ եղանակի ժամանակ խոռոչը մշակվում է և լցվում հատուկ բուժիչ նյութերով, բայց այս մեթոդը կիրառելի է միայն փոքր՝ մինչև 8մմ, խոռոչների համար:

Ավելի հաճախ կիրառվում է վիրահատական մեթոդը: Այս մեթոդի ժամանակ հեռացվում է կիստան, երբեմն հարկ է լինում հեռացնել նաև կից ատամը:

Կիստայի հեռացումից հետո բժիշկ ստոմատոլոգը նշանակում է բուժում, որն իր մեջ ներառում է անտիսեպտիկ նյութերով ողողումներ, ոչ ստերոիդային հակաբորբոքային ցավազրկողներ, ինչպես նաև անտիբիոտիկներ:

Կիստայի բուժումն ավելի բարեհաջող է սկզբնական շրջանում: Այդ իսկ պատճառով հաճախակի այցերը ստոմատոլգին թույլ կտան ուսումնասիրել նախկինում բուժած արմատախողովակները, ինչն էլ թույլ կտա խուսափել բարդություններից:

Ստոմատոլոգիական կլինիկա ԿՈՆՏՐԱՍՏ

Facebook - CONTRAST.DENTAL Instagram - CONTRAST.DENTAL Vkontakte - CONTRAST.DENTAL  Telegram - CONTRAST.DENTAL