Ատամների գեղարվեստական վերականգնումը ամենատարածված մեթոդներից մեկն է, որը թույլ է տալիս վերականգնել ատամի բնական ձևը և պարգևել գեղեցիկ ժպիտ: Ներկայիս լուսապոլիմերիզացիոն նյութերը թույլ են տալիս ստանալ ցանկացած ձևի և գույնի ատամ: Գեղարվեստական վերականգնումը շատ դեպքերում հարմար ալտերնատիվ մեթոդ է, որը փոխարինում է ատամների պրոթեզավորմանը:
Ցուցումներ
Կարիես
Ատամի շերտազատում կամ կոտրվածք՝ վնասվածքի կամ սխալ կծվածքի հետևանքով
Պաթոլոգիական մաշվածություն
Առջևի ատամների դեֆեկտ
Սեպաձև դեֆեկտ, էրոզիա, ֆլյուրոզ
Գեղարվեստական վերականգնումը նույն ատամի պլոմբավորումն է՝ ինչպես կարիոզ խոռոչների պլոմբավորումը: Ատամը սկզբից մշակվում է, ապա մշակվում հատուկ ադհեզիվ համակարգով, որը ապահովում է ամուր ֆիքսացիա: Այս ամենից հետո սկսվում է իրական արվեստը: Ստոմատոլոգը հանդես է գալիս որպես քանդակագործ, նա պետք է ոչ միայն վերականգնի ատամի ֆունկցիան այլև գեղեցկությունը: Աշխատանքը կատարվում է տարբեր երանգի շերտերով: Ընդունված է տարբերել օպակային, էմալային և թափանցիկ շերտեր: Այս ամենը կատարվում է որպեսզի ատամը ստանա բնական տեսք: Վերջում ատամը հղկվում և փայլեցվում է մինչև ատամի բնական փայլ:
Հարկ է հիշել, որ գեղարվեստական վերականգնումների առկայության դեպքում, պետք է շատ զգույշ լինել, քանի որ նման ատամներով կոպիտ սննդի կծելը և ծամելը կարող է բերել շերտազատման: Գեղարվեստական վերականգնումները կարիք ունեն պրոֆեսիոնալ փայլեցման, որը պետք է կատարել ճիշտ ժամանակին, վերականգման երկարակեցությունը ապահովելու համար:
Ատամների վերականգնում օրթոպեդիկ մեթոդներով
Այն դեպքերում,երբ կան մեծ դեֆեկտներ կամ մեծ կարիոզ խոռոչներ և հնարավոր չէ իրականացնել վերականգնումը լուսապոլիմերիզացիոն պլոմբանյութերով, հարկ է լինում դիմել օրթոպեդիկ պրոթեզավորման.
Կերամիկական ներդիր
Վինիր
Պսակ(մետաղ-կերամիկա, կերամիկա առանց մետաղի, ցիրկոնի օքսիդ)
Եթե վերականգնվում են դիմացի խմբի ատամները և կան համեմատաբար փոքր դեֆեկտներ, ապա նրանց վերականգման համար օգտագործում են վինիրներ, եթե դեֆեկտը մեծ է և հնարավոր չէ կիրառել վինիրներ, ապա պետք է վերականգնումը կատարվի պսակներով՝ առանց մետաղ կերամիկա, ցիրկոնի օքսիդ: Սրանք չունեն մետաղական հիմք և էսթետիկ համատեղելի են դիմացի ատամների համար:
Կերամիկական ներդիրներ և մետաղ-կերամիկական պսակներ կիրառում են հիմնականում ծամող ատամների վերականգման համար: