Գամիկ ներդիրԳամիկ ներդիրը ձուլված կոնստրուկցիա է, որն ամրացնում է ատամը և վերականգնում պսակը: Պսակը այնպես է վերականգնվում, որ հնարավոր լինի նրա վրա պատրաստել արհեստական պսակ: Այսպիսով ներդիրի այդ հատվածը ունի այնպիսի տեսք ինչպիսին ունի արդեն տաշված ատամը:

Ներդիրը կարող է լինել ձուլված և հավաքվող՝ որոնք տեղադրովում են որպես կանոն բազմարմատ ատամներին: Լինում են մետաղական (կոբալտ-քրոմ համաձուլվածք կամ ոսկու համաձուլվածք), առանց մետաղ, ինչպես նաև ցիրկոնի օքսիդից:

Ինչպես և բոլոր կոնստրուկցիաները, գամիկ ներդիրը նույնպես ունի ցուցումներ: Հիմնական ցումցումն ատամի զգալի ախտահարումն է՝ ընդհուպ մինչև լնդային մակարդակ ատամի պսակի բացակայությունը: Իսկ եթե ախտահարվում է մինչև ստորլնդային մակարդակ, ապա ատամն ենթակա է հեռացման:

Տեղադրման համար պետք է ատամը ճիշտ նախապատրաստել՝ կատարել ճիշտ էնդոդոնտիկ բուժում: Արմատախողովակը կամ արմատախողովակները պետք է ճիշտ մինչև արմատների ծայրերը լիցքավորվեն: Էնդոդոնտիկ բուժման արդյունքը կարելի է ստուգել ռենտգեն հետազոտությամբ: Հաջորդ քայլն, ինչքան էլ որ զարմանալի հնչի, նույն արմնատախողովակների առաջնային 2/3-ի բացումն է: Այլ կերպ ասած նախապատրաստվում է համապատասխան տեղ գամիկ ներդիրի համար: Արմատախողովակը մշակվում է ցուցված երկարության, լայնության և կոնության: Որից հետո ստացվում է սիլիկոնային երկշերտ դրոշմ(չափս): Դրոշմ ստացվում է ինչպես վերին, այնպես էլ ստորին ատամնաշարից, քանի որ տեխնիկական լաբորատորիայում ուսումնասիրվում են ստացված դրոշմները, և ըստ ատամների փոխհարաբերության պատրաստվում է համապատասխան չափսի, ձևի և թեքության գամիկ ներդիր:

Ճիշտ կատարված բուժման արդյունքում ատամներն, որոնք կարծես թե արդեն կորցրել էին իրենց նշանակությունը, վերականգնում են իրենց ֆունկցիան և ճիշտ խնամքի շնորհիվ կարող են ծառայել երկար տարիներ:

 

Ստոմատոլոգիական կլինիկա ԿՈՆՏՐԱՍՏ

Facebook - CONTRAST.DENTAL Instagram - CONTRAST.DENTAL Vkontakte - CONTRAST.DENTAL  Telegram - CONTRAST.DENTAL