Ատամի հեռացումՆերկայումս ցանկացած իրեն հարգող կլինիկա օգտագործում է էֆեկտիվ ցավազրկող դեղորայք, որի շնորհիվ բոլոր միջամտություններն, այդ թվում նաև ատամի հեռացումը, կատարվում են բոլորովին անցավ: Ցանկացած գրագետ բժիշկ կբացատրի ատամի հեռացման հետ կապված բոլոր բացասական կողմերը և կտեղեկացնի այդ բացասական կողմերից խուսափելու մեթոդները: Մեթոդներից մեկն ատամների իմպլանտացիան է: Ատամի հեռացումից հետո առաջանում է բավականին մեծ դեֆեկտ: Հարևան ատամները ժամանակի ընթացքում թեքվում են դեֆեկտի կողմ, փորձելով փակել այն: Այս ամենից խուսափելու համար, ինչպես նաև որպեսզի չմշակվեն հարևան ատամները, տեղադրվում է իմպլանտ: Մյուս մեթոդն անշաժ պրոթեզավորումն է, որի ժամանակ մշակվում են հարևան ատամները և որպես կանոն դեպուլպացվում(ներվազրկվում):

 Ինչ վերաբերվում է ատամի հեռացման պրոցեսին, ապա եթե բժիշկը գրագետ է և փորձառու, իսկ հիվանդն ուշադիր և հետևողական, որպես կանոն բարդություններ չեն առաջանում: 

 

Ատամի հեռացման ցուցումներ

Ատամի հեռացման ցուցումներԱտամի հեռացումը խնդրի լուծման ռադիկալ մոտեցում է: Ցավոք սրտի բազմաթիվ են դեպքերն, երբ ատամն այնպիսի վիճակում է, որ հնարավոր չէ բուժել կոնսերվատիվ եղանակով և միակ տարբերակն ատամի հեռացումն է:

  • Իմաստության ատամներն, որոնք ունեն սխալ տեղակայում’ առաջացնում են լորձաթաղանթի վնասում և վատ ազդեցություն ունեն կծվածքի վրա
  • Պերիօդոնտիտն, որը հնարավոր չէ բուժել թերապևտիկ կամ վիրաբուժական մեթոդներով
  • Ախտահարված ատամը կամ արմատն, որը հնարավոր չէ վերականգնել օրթոպեդիկ եղանակով
  • Սխալ կծվածքի ժամանակ երբեմն հեռացնում են ատամն, որը խանգարում է վերականգնմանը
  • Ծնոտի կոտրվածքի ժամանակ ստիպված հեռացվում են ատամներն, որոնք գտնվում են կոտրման գծում
  • Արմատի կարիեսը հանդիսանում է ատամի հեռացման ցուցում
  • Երրորդ աստիճանի շարժունակությունը
  • Տրավմայի հետևանքով ատամի կոտրվածքը
  • Արմատների բիֆուրկացիայի(երկատման) մերկացումը

 

Ատամի հեռացման հակացուցումներ

Հակացուցումները հարաբերական են և կախված են հիվանդի վիճակից:

  •  Հոգեկան խանգարումները սրացման փուլում
  • Սիրտ-անոթային, երիկամային հիվանդությունները սրացման փուլում
  • Ինֆեկցիոն հեպատիտը սուր փուլում
  • Հեմորագիկ դիաթեզը
  • Շնչառական համակարգի ինֆեկցիոն հիվանդությունները
  • Հղիության առաջին և վերջին եռամսյակը՝ ամենավտանգավորը համարվում են 1,2 և 9-րդ ամիսները

 

Ատամի անցավ հեռացում

Ատամի անցավ հեռացումՇնորհիվ լավ անզգայացնող նյութերի, ատամի հեռացումը կատարվում է տեղային անզգայաման տակ: Կախված հիվանդի առողջական վիճակից կարող է օգտագործվել ադրենալին պարունակող կամ չպարունակող անզգայացնող նյութ:

Ընդունված է տարբերել ատամի հեռացման բարդության երեք աստիճան՝
1. Ատամի հեշտ հեռացում
2. Ատամի միջին բարդության հեռացում
3. Ատամի բարդ հեռացում

Այս կամ այն խմբի պատկանելը կախված է ատամի անատոմիայից, արմատների քանակից և ձևից: Արդյոք ծկթած է ատամն ամբողջությամբ, գտնվում է լնդի մակարդակին, թե ամբողջությամբ ոսկրի մեջ է: Բուժվել է ատամը նախկինում և ինչ աստճանի է ախտահարված: Այս ամենը բարդացնում է աշխատանքը և մեծացնում բարդությունների հնարավորությունը:

Ատամի հեռացումից հետո բժշկի կողմից նշանակվում է համապատասխան բուժում և հիվանդին տրվում են ցուցումներ, որոնք հիվանդը պարտավոր է ճշգրիտ կատարել, հակառակ դեպքում հնարավոր են բազմաթիվ բարդություններ:

 

Ատամի հեռացումից հետո տրվող խորհուրդներ

Ատամի հեռացումից հետո տրվող խորհուրդներ

  • Ատամի հեռացումից հետո 2 ժամ սնունդ չնդունել
  • Չողողել բերանի խոռոչն, որպեսզի պահպանվի արյան մակարդուկը: Կարելի է բերանի խոռոչում պահել որևէ անտիսեպտիկ հեղուկ
  • Չտաքացնել հեռացրած ատամի շրջանը և չքնել այդ կողմի վրա
  • Հեռացրած ատամի շրջանում դնել սառույց 10 րոպե, 15 րոպե ընդմիջումով: Այս ամենը կատարվում է, որպեսզի չլինի այտուց բարդ հեռացումից հետո
  • Մի քանի օր տաք ջրով չլողանալ
  • Մի քանի օր չզբաղվել սպորտով և ծանր ֆիզիկական աշխատանքով
  • Չօգտագործել ալկոհոլ և հնարավորինս խուսափել ծխախոտից
  • Նշանակված օրը և ժամին ներկայանալ բժշկի, եթե նույնիսկ ոչինչ չի անհանգստացնում

Սա հիմնական խորհուրդներն են, որոնք թույլ կտան խուսափել բարդություններից ինչպիսիք են՝

  • Արյունահոսություն ատամնաբնից
  • Ալվեոլիտ`ատամնաբնի բորբոքում, արտահյտվում է սուր ցավով

 

Ստոմատոլոգիական կլինիկա ԿՈՆՏՐԱՍՏ

Facebook - CONTRAST.DENTAL Instagram - CONTRAST.DENTAL Vkontakte - CONTRAST.DENTAL  Telegram - CONTRAST.DENTAL