Բրեկետները կիրառվում են որպես ատամների դիրքի ուղղման հիմնական միջոց: Բրեկետներն ամրակներ են՝ իրենց մեջ տեղադրված մետաղական աղեղով, որն ունի ձևի հիշողություն: Դա նշանակում է, որ աղեղը ձգտում է վերադառնալ իր սկզբնական ձևին, դրանով իսկ աստիճանաբար տեղաշարժելով ատամները: Ոչ ակնթարթային, բայց երաշխավորված արդյունք: Որպեսզի սկսել բուժումը բժիշկ-օրթոդոնտը կատարում է հետազոտում և ախտորոշում, որից հետո կազմում է բուժման պլանը: Այնուհետև ընտրում է բրեկետները հաշվի առնելով Ձեր բուժման բարդության աստիճանը, բյուջեն և ցանկությունները: Ամբողջ բուժման ընթացքում Դուք գտնվում եք բժշկի հսկողության տակ և արդյունքում ստանում առողջ ժպիտ:
Բրեկետների ի՞նչ տեսակներ կան
Ըստ ատամի վրա տեղակայման տարբերում են `
● վեստիբուլյար կամ դրսային բրեկետներ (տեղակայում են ատամի դրսային հատվածում)
● լինգվալ կամ լեզվային բրեկետներ (տեղակայում են ատամի ներսային հատվածում)
Ըստ պատրաստման նյութի տեսակի տարբերում են`
● մետաղական
● պլաստմասե
● կերամիկական
● սապֆիրե (շափյուղա)
● ոսկյա
● կոմբինացված
Ըստ բրեկետների հետ աղեղի միացման ձևի տարբերում են`
● դասական բրեկետներ (լիգատուրաների օգտագործմամբ)
● ինքնակապվող բրեկետներ (առանց լիգատուրաների)
Մարդիկ սխալմամբ մտածում են, որ բրեկետները կիրառվում են միայն երեխաների և դեռահասների օրթոդոնտիկ բուժման ժամանակ: Այդ պատճառով շատ մեծահասակ պացիենտներ նույնիսկ չեն էլ մտածում կծվածքի շտկման մասին: Սակայն ժամանակակից օրթոդոնտիան հնարավորություն է տալիս ուղղել կծվածքը և էսթետիկան ցանկացած տարիքում: Մեծահասակներին կարևոր և անհրաժեշտ է բրեկետներ տեղադրել, քանի որ սխալ կծվածքն ոչ միայն խախտում է էսթետիկան, այլ նաև բերում առողջական խնդիրների: