Ստոմատոլոգիական բուժական միջոցառումների անբաժանելի մասն է կազմում բերանի խոռոչի մասնագիտական հիգիենիան: Մասնագիտական հիգիենան փափուկ նստվածքների և ատամնաքարերի հեռացումն է: Այս միջոցառումը անցկացվում է բժիշկ-ստոմատոլոգի կամ ստոմատոլոգ-հիգիենիստի կողմից: Մասնագիտական հիգիենան նախորդում է թերապևտիկ, օրթոպեդիկ, օրթօդոնտիկ և վիրաբուժական միջամտություններին:
1. Ոչ ճիշտ կամ ոչ լիարժեք բերանի խոռոչի հիգիենան ստեղծում է պայմաններ փափուկ ատամնանստվածքի կուտակման և տարածման համար:
2. Բերանի խոռոչի միկրոֆլորայի ազդեցության ներքո տեղի է ունենում միներալիզացիա և փափուկ ատամնանստվածքները վեր են ածվում կարծր ատամնաքարերի:
Ինչի կարող է հանգեցնել ատամնաքարերի առկայությունը
1. Ըստ տեղակայման տարբերում են երկու տեսակի ատամնաքար՝ վերլնդային և ստորլնդային:
Սկզբում ձևավորվում է վերլնդային ատամնաքար, որը շատ կարճ ժամանակում քայքայելով լնդի կլոր կապանը ձևավորում է ստորլնդային ատամնաքար:
2. Ստորլնդային քարը ինտենսիվ ավելանում է արմատի ուղղությամբ՝ քայքայելով ատամը ատամնաբնին կապող կապանները: Արդյունքում ձևավորվում է լնդագրպանիկ՝ տարածություն ատամի և լնդի միջև, որը խորանալով վեր է ածվում ոսկրային գրպանիկի:
3. Աառաջանում են լուրջ խանգարումներ՝ առաջ բերելով տարբեր հիվանդություններ: Սկզբից առաջանում է գինգիվիտ՝ լնդի բորբոքում, որը որոշ ժամանակ անց վեր է ածվում պարօդոնտիտի: Որպես հետևանք առաջանում է ատամների շարժունակություն և կորուստ:
Որպեսզի խուսափեք վերոնշյալ բարդություններից խորհուրդ է տրվում տարին երկու անգամ կատարել բերանի խոռոչի մասնագիտական հիգիենա:
Բերանի խոռոչի մասնագիտական հիգիենա
Սկզբում մաքրվում են ատամնաքարերը, այնուհետև գունավորված ատամնափառերը:
Վերլնդային և ստորլնդային ատամնաքարերը մաքրվում են մի քանի եղանակով՝
1. Ամենաէֆեկտիվ մեթոդը ուլտրաձայնային համակարգով հեռացումն է: Այս համակարգով հեռացումը անցավ է, ոչ տրավմատիկ և չկա վնասակար ազդեցություն ատամի էմալի վրա: Ուլտրաձայնային համակարգը առաջացնում է ուլտրաձայնային տատանումներ, որոնք հեշտությամբ հեռացնում են ատամնաքարերը:
2. Ատամնաքարերի հեռացումից հետո, կատարվում է գունավորված ատամնափառերի հեռացում: Այս նպատակով օգտագործվում է Air-flow համակարգը, որը ճնշման տակ հատուկ փոշու կիրառմամբ հեռացնում է փափուկ,գունավորված ատամնափառերը և ատամին տալիս փայլ: Ատամների գույնը փոխվում է երկու տոն, բայց այս էֆեկտը հավերժ չէ: Եթե ցանկանում եք էլ ավելի սպիտակ ատամներ, կարող է կատարվել նաև ատամների սպիտակեցում:
3. Ատամնաքարերի և փափուկ նստվածքների հեռացումից հետո, բժիշկը պատում է ատամները ֆտոր պարունակող գելով կամ լաքով, որպեսզի ատամները գերզգայուն չլինեն: