Պարօդոնտիտը բորբոքային դեստրուկտիվ հիվանդություն է, որը ընթանում է լնդային և ոսկրային գրպանիկների առաջացմամբ, որի հետևանքով կարող է դիտվել ատամների կորուստ: Գրպանիկները կարող են լինել տարբեր խորության՝ գրանուլյացիաների և թարախահոսության առկայությամբ: Պարօդոնտիտի արտահայտվածությունը կախված է հիվանդության աստճանից:
Տարբերում են 3 աստճան՝
I աստճան՝ առկա են մինչև 3.5մմ խորության գրպանիկներ, իսկ ոսկրային ախտահարումը՝ արմատի 1/3
II աստճան՝ առկա են մինչև 5մմ խորության գրպանիկներ, իսկ ոսկրային ախտահարումը՝ արմատի 1/3-ից ավել:
III աստճան՝ առկա են 5մմ և ավելի խորության գրպանիկներ, իսկ ոսկրային ախտահարումը՝ արմատի 1/2
Պարօդոնտիտի առաջացման պատճառներ
Պատճառները կարող են լինել շատ տարբեր, բայց առավել հաճախ հանդիպող և գլխավոր պատճառներից է բերանի խոռոչի վատ հիգիենան: Պարօդոնտիտ կարող են առաջացնել ոչ ճիշտ օրթոպեդիկ կոնստրուկցիաները, ոչ ճիշտ կծվածքը, ոչ ճիշտ պլոմբաները և ատամի ձևի խանգարումները:
Պարօդոնտիտի բուժում
Պարօդոնտիտի բուժումը կատարվում է կախված հիվանդության ծանրության աստճանից:
Բարդ դեպքերում նշանակվում է կոմպլեքս բուժում` կոնսերվատիվ, Ֆիզիոթերապևտիկ, վիրաբուժական և օրթոպեդիկ: Բայց նույնիսկ վիրաբուժական միջամտությունը չի երաշխավորում բուժման դրական արդյունք: Այդ իսկ պատճառով պարօդոնտիտի պրոֆիլակտիկան և բոլոր միջոցառումները, որոնք կանխարգելում են հիվանդության առաջացումը շատ կարևոր են:
Նորագույն սարքավորումները և բուժման նորագույն մոտեցումները թույլ են տալիս վերացնել հիվանդության հետևանքները, բայց պետք է հիշել, որ պարօդոնտիտը կարող է բերել ատամների կորստի: Իսկ այդ դեպքում արդեն իմպլանտացիայի և պրոթեզավորման կարիք կառաջանա: