Արուսյակ Հակոբյան

Արուսյակ Մանուկի Հակոբյան

օրթոդոնտ
    
մի փոքր իմ մասին...
 

Ավարտել եմ Հայկական Բժշկական Ինստիտուտը՝ գերազանց առաջադիմությամբ:

Ավարտել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի «Օրթոդոնտիա» կլինիկական օրդինատուրան:

Նեղ մասնագիտացումը ստացել եմ մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնում: Այդ տարիների ընթացքում բժշկի կայացման շատ փուլեր եմ անցել՝ ականավոր օրթոդոնտների ղեկավարությամբ: Ստացել եմ ոչ միայն լավագույն պրակտիկ գիտելիքներ, այլ նաև սովորել եմ գտնել լավագույն լուծումներ ամենադժվարին և լարված պահերին:

Նույն ժամանակահատվածում աշխատել եմ երկու կլինիկաներում և մասնակցել տարբեր ականավոր բժիշկների լեկցիաների և սեմինարների՝ լավագույն բուժական մեթոդներ գտնելու նպատակով:

Ինքս եմ հարթել իմ ճանապարհը և աստիճանաբար հասել նպատակիս, քանի որ ընտանիքում բժիշկներ չկային:

Հաջորդ փուլն արդեն ինտենսիվ և շատ ուրախ աշխատանքն էր «ԿՈՆՏՐԱՍՏ» ստոմատոլոգիական կլինիկայում՝ որպես օրթոդոնտ:

Կարծում եմ, որ յուրաքանչյուր պացիենտ պետք է հասկանա իր բուժման ընթացքում ինչ է արվում և ինչի համար, որն էլ իր հերթին թույլ կտա ստանալ լավագույն բուժական և էսթետիկ արդյունք:

Արուսյակ Հակոբյան

Ստոմատոլոգիական կլինիկա ԿՈՆՏՐԱՍՏ

Facebook - CONTRAST.DENTAL Instagram - CONTRAST.DENTAL Vkontakte - CONTRAST.DENTAL  Telegram - CONTRAST.DENTAL

© KHACHUMYAN LLC
2014-2024