Ատամների իմպլանտացիայի վիրահատությունը պրոցեդուրա է, որի ժամանակ ատամների արմատները փոխարինվում են մետաղական պտուտակներով, իսկ վնասված կամ բացակայող ատամները փոխարինվում են արհեստական ատամներով, որոնք իրենց տեսքով և գործառույթով նման են իրական ատամներին:
Առավելություններ
●Բարելավված տեսք` ատամների իմպլանտները ունեն Ձեր սեփական ատամների տեսքն ու զգացողությունը։ ●Բարելավված խոսք՝ ատամների իմպլանտները թույլ են տալիս խոսել առանց վախի, որ ատամները կարող են դուրս գալ բերանի խոռոչից: ●Բարելավված հարմարավետություն՝ ատամների իմպլանտները վերացնում են բոլոր անհարմարություններն, որոնք ունենում եք շարժական պրոթեզների ժամանակ: ●Ավելի հեշտ սննվել՝ ատամների իմպլանտները գործում են ճիշտ ինչպես Ձեր սեփական ատամները՝ թույլ տալով ուտել Ձեր սիրած կերակուրները վստահորեն և առանց ցավի: ●Ինքնագնահատականի բարձրացում՝ ատամների իմպլանտները կարող են վերականգնել Ձեր նախկին ժպիտը և օգնել Ձեզ ավելի վստահ զգալ: ●Երկարակեցություն՝ եթե լավ խնամեք ատամների իմպլանտներն, ապա նրանք կծառայեն ամբողջ կյանքի ընթացքում։
Ատամների իմպլանտներն ունեն երեք մաս
1.Իմպլանտ՝ պտուտակ, որը ծառայում է որպես արմատ Ձեր նոր ատամների համար: 2.Աբաթմենտ՝ մշտական հիմք, որն օժանդակում և պահում է ատամը կամ մի քանի ատամ։ 3.Պսակ՝ ատամի այն մասն է, որը Դուք տեսնում եք բերանի խոռոչում: Այն սովորաբար պատրաստվում է ցիրկոնից կամ ճենապակուց՝ ամրության և լավ տեսքի համար:
Ատամների իմպլանտացիայի վիրահատության տարբեր մեթոդներով կատարումը կախված է իմպլանտի տեսակից և ծնոտի ոսկրի վիճակից:
Ատամների իմպլանտացիա
● Ծնոտի ոսկրի նախապատրաստում (փոխպատվաստում), եթե անհրաժեշտ է ● Իմպլանտատների տեղադրում ● Ոսկրային աճ և ամրացում ● Աբաթմենտի տեղադրում ● Արհեստական ատամի տեղադրում
Կախված Ձեր իրավիճակից, իրականացվող վիրահատությունից կամ օգտագործվող նյութերից, երբեմն որոշակի քայլեր կարելի է համատեղել:
Ե՞րբ է պահանջվում ոսկրային պլաստիկա Եթե Ձեր ծնոտի ոսկրը բավականաչափ հաստ չէ կամ չափազանց փափուկ է, ապա նախքան ատամների իմպլանտացիայի վիրահատություն կատարելը Ձեզ կարող է անհրաժեշտ լինել ոսկրային պլաստիկա։
Իմպլանտների տեղադրում Ատամների իմպլանտի վիրահատության ժամանակ դիմածնոտային վիրաբույժը կտրում և բացում է լնդերը՝ ոսկրը մերկացնելու համար: Ոսկրի մեջ անցքեր են փորվում, որոնց մեջ տեղադրվում են ատամների իմպլանտները։
Ոսկրի աճին սպասելու ընթացք Այս ընթացքում ծնոտի ոսկրը պատում է ատամնային իմպլանտի մակերեսն և սերտաճում դրան: Այս գործընթացը կարող է տևել մի քանի ամիս:
Աբաթմենտի տեղադրում ● Ձեր բժիշկը կրկին բացում է լինդը և մերկացնում ատամնային իմպլանտի մի հատված ● Աբաթմենտը ամրացվում է ատամնային իմպլանտատին ● Այնուհետեւ լնդերը փակվում են աբաթմենտի շուրջ
Աբատմենտը տեղադրելուց հետո Ձեր լնդերը պետք է ապաքինվեն մոտ երկու շաբաթ, նախքան հնարավոր կլինի արհեստական ատամ տեղադրել:
Նոր արհեստական ատամների ընտրություն Դուք և Ձեր բժիշկը կարող եք ընտրել շարժական, ոչ շարժական կամ համակցված արհեստական ատամներ։
Վիրահատությունից հետո Անկախ նրանից, թե ատամների իմպլանտացիայի վիրահատությունը ընթացել է մեկ կամ մի քանի փուլով, կարող են առաջանալ որոշ տհաճ անհարմարություններ, որոնք հանդիպում են ցանկացած տեսակի ատամնաբուժական վիրահատությունների ժամանակ, օրինակ՝ ● Լնդերի և դեմքի այտուց ● Մաշկի և լնդերի կապտուկներ ● Ցավ իմպլանտացիայի հատվածում ● Քիչ քանակի արնահոսություն
Ատամների իմպլանտների վիրահատությունից հետո Ձեզ կարող են անհրաժեշտ լինել ցավազրկողներ և հակաբիոտիկներ, ինչպես նաև պետք է ուտել փափուկ սնունդ, մինչդեռ վիրահատված հատվածը չի ապաքինվել։
Դուք կարող եք երկարացնել Ձեր ատամնային իմպլանտների կյանքը՝ ●Հետևեք բերանի խոռոչի կատարյալ հիգիենային: Իմպլանտները, արհեստական ատամներն և լնդերը պահեք մաքուր այնպես, ինչպես Ձեր բնական ատամները: ●Պարբերաբար այցելեք Ձեր ատամնաբույժին: Պլանավորեք ատամնաբույժի մոտ այցեր, որպեսզի համոզվեք, որ Ձեր իմպլանտները առողջ վիճակում են: ●Խուսափեք վատ սովորություններից: Մի ծամեք կոշտ առարկաներ, քանի որ դրանք կարող են կոտրել Ձեր արհեստական ատամների պսակները կամ Ձեր բնական ատամները: Խուսափեք ծխախոտի և կոֆեին պարունակող մթերքների օգտագործումից: